Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրականացված և իրականացվելիք մրցույթները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրականացված և իրականացվելիք մրցույթները

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը ընթացիկ տարվա փետրվար ամսին կազմել է 4 պայմանագիր և անցկացրել մեկ տենդերային մրցույթ:

Անցկացված մրցույթը վերաբերում էր Նինոծմինդայի քաղաքապետարանի ծառայողական 8 մեքենաների տեխնիկական ապահովմանը: Մրցույթը շահել է TEGETA MOTORS ընկերությունը նախատեսված 44050 լարիից 44050 լարիի դիմաց:

Պետական գնումների ծառայությունը հայտարարել է 2 մրցույթ, որոնցից մեկը վերաբերում է Սաթխա-Սպասովկա ավտոճանապարհի ասֆալտապատմանը, որի նախնական գումարը կազմում է 258 հազար լարի:

Մյուս մրցույթը վերաբերում է Նինոծմինդա քաղաքի 12 փողոցների ասֆալտապատմանը:

1. Գոգոլի փողոց՝ 175 870 լարի,
2. Գրիբոեդովի փողոց՝ 137 909 լարի,
3. Մարջանիշվիլի փողոց՝ 131 136 լարի,
4. Խաչատրյան փողոց՝ 60 551,
5. Էրզրումյան փողոց՝ 166 314,
6. Լենինականի փողոց՝ 145 987,
7. Կոնստիտուցիայի փողոց՝ 65 000,
8. Կարլ Մարքս նրբանցք՝ 177 000.
9. Չարենցի փողոց՝ 209 436,
10.Ռուսթավելու փողոց՝ 247 298.
11. Թումանյան փողոց՝ 203 931.
12. Չարենց և Ռուսթավելի փողոցները միմյանց միացնող հատվածը՝ 107 806,
Ընդհանուր գումարը կազմում է 1 828 238 լարի:

Վերոնշյալ մրցույթները նախատեսվում է իրականացնել մարտի 14-ից:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting