Սահակաշվիլի. «Օրենքով գողերի» ազատումը Վրաստանը վերադարձնում է 90-ական թվականներ

Սահակաշվիլի. «Օրենքով գողերի» ազատումը Վրաստանը վերադարձնում է 90-ական թվականներ

Բանտերից «օրենքով գողերի» ազատումը Վրաստանը վերադարձնում է նախորդ դարի 90-ական թվականներ, երբ երկրում ամենաթողություն էր: Այդ մասին Քութայիսի համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում նշել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Հիշեցնենք, Վրաստանում համաներման միջոցով արդեն վեց «օրենքով գող» ազատություն է ստացել եւ նրանց պարտավորեցրել են 24 ժամվա ընթացքում լքել երկիրը: Սահակաշվիլին նշել է, որ առաջիկայում այլ «օրենքով գողեր» էլ կազատվեն բանտից՝ մոտ 20 մարդ:
«Ինձ զարմացնում է Վրաստանի կառավարության արձագանքը: Նրանք իրենց վրայից գցում են պատասխանատվությունը՝ ասելով, որ «գողերը» համաներման միջոցով են ազատվել, իսկ այդ համաներման որոշումն իրե՞նք չեն կայացրել… Մենք ասես վերադառնում ենք 90-ական թվականներ… Սա անպատասխանատվության, ամենաթողության եւ անարդարության ախտանիշն է», – ասել է Սահակաշվիլին:
Մեկնաբանելով հայտարարությունը, ըստ որի «օրենքով գողերը» պետք է լքեն երկիրը, նախագահը նշել է, որ նման մարդիկ արտասահմանում եւս ոչ ոքի պետք չեն: «Ո՞ւմ են նրանք պետք: Կարծում եք ուրիշ երկրները նրանց կընդունե՞ն»,- նախագահի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գռուզիան»:NEWS.am



Opinion, pooling and voting