Վրաստանը և ԵՄ-ն անցնելու են համագործակցության նոր ձևաչափի

Վրաստանը և ԵՄ-ն անցնելու են համագործակցության նոր ձևաչափի

Վրաստանի և Եվրամիության համագործակցությունն անցնում է նոր ձևաչափի: Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի`Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է երկրի նախագահի վարչակազմը:

«Գերոգի Մարգվելաշվիլիին և Ժան-Կլոդ Յունկերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր`ավելի բարձրաստիճան ձևաչափի մասին: Կողմերն արդեն սկսել են դրա ձևավորման աշխատանքները: Համագործակցության նոր փուլը ենթադրում է անցում ոլորտային համագործակցության ամենաբարձր ձևաչափին»,- նշվում է հայտարարության մեջ: