Վրաստանի փոխվարչապետը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական համագործակցությունը

Վրաստանի փոխվարչապետը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական համագործակցությունը

Հունվարի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:
Դեսպան Մանուկյանը նախ շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում դեսպանը եւ փոխվարչապետը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպման կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջեւ առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:NEWS.am



Opinion, pooling and voting