Չնայած այն բանին, որ ամեն տարի Նինոծմինդա քաղաքում ասֆալտապատվում են նոր փողոցներ, սակայն կենտրոնական Պուշկին փողոցի ասֆալտին գնալով փոսեր են գոյանում, որոնք խանգարում են տրանսպորտի երթևեկությանը:
Վարորդները ինչպես այս, այնպես էլ Տերյան, Կարլ Մարքս և մի շարք այլ փողոցներով երթևեկելիս ամեն կերպ շրջանցում են փողոցներում առկա փոսերը: Քանի որ մի շարք կարևոր հաստատություններ գտնվում են այս փողոցում, մարդիկ ստիպված են ավելի շատ երթևեկել նշված հատվածում:
Շատ դեպքերում փոսերը ավտովթարների պատճառ են դառնում, իսկ անձրևոտ եղանակին փողոցներում լճեր են գոյանում:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանից, այս տարի տեղական բյուջեից ասֆալտապատված փողոցների փոսերի վերանորոգման համար հատկացվել է 20 հազար լարի գումար:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան