Նինոծմինդայի կարատեիստները Թբիլիսիից վերադարձան 5 մեդալով

Նինոծմինդայի կարատեիստները Թբիլիսիից վերադարձան 5 մեդալով

Թբիլիսիում մարտի 9-10-ը անցկացվեց Shinkiokushinkai կարատեի առաջնություն, որին մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ Վրաստանի տարբեր շրջաններից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 17 մարզիկ` Սամվել Դարբինյանի և Սերգեյ Քսպոյանի ղեկավարությամբ: Նրանցից 5-ը զբաղեցրին մրցանակային տեղեր: Աշոտ Քսպոյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Սլավիկ Ադամյանը և Ենովք Բդոյանը` երկրորդ հորիզոնականը, իսկ Հակոբ Պետրոսյանը և Աշոտ Ուստյանը` երրորդ հորիզոնականը:
Մարզիչ Սամվել Դարբինյանի խոսքով, առաջին և երկրրդ հորիզոնականները գրաված մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը կկայանա Երևան քաղաքում:

Մանրամասները լսեք նյութում.

Բորիս Ղարսլյան