
Մարտի 12-ին Ժամը 17:00-ի սահմաններում Ասպինձա-Ախալցիխե ավտոճանապարհին խոշոր բեռնատար մեքենան և OPEL Astra մեքենան կորցնելով ինքնակառավարումը բախվել են միմյանց:
OPEL Astra մեքենայի մեջ գտնվել են երկու անձինք, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մեքենան ևս զգալի վնասներ է կրել:
Վթարի հետևանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Ասպինձայի մունիցիպալիտետի փրկարար ծառայության աշխատակիցները:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան