Այս օրերին ողջ Վրաստանի մասշտաբով անցկացվում է Դպրոցական մարզական օլիմպիադայի երկրորդ փուլը տարբեր մարզաձևերում, որին մասնակցում են դպրոցականները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի աշակերտները հանդես են գալիս երեք մարզաձևերում՝ բասկետբոլ, սեղանի թենիս և մինիֆուտբոլ:
Մարտի 10-ին Ախալցիխեում ընթացավ բասկետբոլի դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին Նինոծմինդայից մասնակցում էին երկու թիմ՝ Գանձա գյուղի բասկետբոլի աղջիկների և տղաների թիմերը:
Աղջիկների թիմը՝ մարզիչ Նարինե Մխիթարյանի ղեկավարությամբ դարձավ Սամցխե-Ջավախքի չեմպիոն: Տարածաշրջանային փուլի արգելքը հաղթահարած աղջիկների թիմը պայքարը կշարունակի Թբիլիսի քաղաքում սպասվելիք Դպրոցական մարզական օլիմպիադայի առաջնությանը: Հաղթողը կներկայանա արդեն Եվրոպայում:
Նարինե Մխիթարյանը արդեն մի տարի է կամավորության հիմունքով մարզում է Գանձա գյուղի բասկետբոլի աղջիկների և տղաների թիմին:
Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում ապրիլի 1-ին կանցկացվի մինիֆուտբոլի տարածաշրջանային փուլի խաղերը: Մանրամասների մասին տեղեկացրեց սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը:
Լուսանկարները վերցված են Նարինե Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից