Այս տարի սոցիալական ապահովության փաթեթը կազմում է 344 հազար լարի

Այս տարի սոցիալական ապահովության փաթեթը կազմում է 344 հազար լարի

Այս տարի սոցիալական փաթեթի գումարը կազմում է 344 հազար լարի, որը ծախսվելու է 9 ուղղություններով: Այդ գումարի մեծ մասը` 110 հազար լարին հատկացվելու է այն անձանց վիրահատություններին, ում միավորների թիվը չի գերազանցում 150 հազարը: Եթե անձի վիրահատության կամ բուժման գումարը չի գերազանցում 1000 լարին, ապա սոցիալական փաթեթը իր վրա կվերցնի այդ գումարի 50 տոկոսը, իսկ եթե անձի բուժման գումարը գերազանցում է 1000 լարին, ապա բուժման ծախսերի 30-40 տոկոսը կմտնի սոցիալական փաթեթի մեջ:

Սոցիալական փաթեթի երկրորդ մասը ուղղված է ծնողազուրկ անչափահաս երեխաների բուժմանը. այս դեպքում միավորներին նշանակություն չի տրվում: Այն ընտանիքներում, որտեղ ապրում են 7-ից ավելի անձինք և միավորների քանակը չի գերազանցում 150 հազարը, նրանք ևս օգտվում են այս սոցիալական փաթեթից, որի ընդհանուր գումարը կազմում է 20 հազար լարի:

Փաթեթի երրորդ մասը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց: Հաշմանդամ երեխաները մեկ տարվա ընթացքում ստանում են միանվագ օգնություն 100 լարիի չափով, իսկ տարբեր տարիքային կարգերի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 լարի:

Սոցիալական փաթեթում գումար է հատկացված նաև Մեծ հայրենական պատերազմի վետերանների թաղման արարողության անցկացմանը: Բացի այդ, ամեն տարի Հաղթանակի օրվա առթիվ վետերաններին տրվում 500-ական լարի գումար:

Ամեն տարի նորածիններին, ում ծնողները ունեն Նինոծմինդայի գրանցում, հատկացվում է 300-ական լարի գումար:

5000 հազար լարի հատկացվելու է բազմազավակ ընտանիքներին, որտեղ ապրում են 4-ից ավելի երեխաներ: 20 հազար լարի հատկացվելու է ձմռան եղանակին կարիքավոր ընտանիքներին վառելանյութի տրամադրման համար, ում միավորները չի գերազանցում 57 000-ը:

Ինչպես նշեց քաղաքապետարանի սոցիալական ապահովության բաժնի ղեկավար Արա-Գեղեցիկ Սանոսյանը, իրենց բաժինը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր Սոցիալական ապահովության գործակալությունից:



Opinion, pooling and voting