Վրաստանի յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին ցանկանում է ապրել արտասահմանում: Վրաստանցիների համար ամենացանկալի երկրներն են Գերմանիան և ԱՄՆ-ն: Այս մասին ասվում է IPM-ի (Մարկետինգային խորհրդատվական կազմակերպություն) հետազոտության մեջ:
Հետազոտությունն անց է կացվել Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Ռուսաստանում: Յուրաքանչյուր երկրում 1200 մարդ պատասխանել է կազմակերպության հարցերին (եթե հնարավորություն ունենայիք, ո՞ւր կտեղափոխվեիք բնակության համար): Սեփական երկրից տեղափոխվել ամենից քիչն են ցանկանում ադրբեջանցիները, հետո վրաստանցիները, այնուհետև հայաստանցիներն ու ռուսաստանցիները:
Հետազոտության համաձայն, վրաստանցի էմիգրանտների թիվը վերջին տարիներին նվազել է: