
Մարտի 14-ին Նինոծմինդա քաղաքի Գոգոլ փողոցի բնակիչները խնդրանքով դիմեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանին իրենց փողոցի խնդրի լուծման կապակցությամբ: Հանդիպման ժամանակ բնակիչները խնդրեցին շուտափույթ լուծում տալ:
Բնակիչները նշում են, որ ձյան հալվելուց և անձրևներից հետո փողոցում անհնար է քայլել կամ երթևեկել: Տաքսու վարորդները հրրաժարվում են փողոցով երթևեկել, անգամ Շտապ օգնության մեքենան չի կարող այդ փողոց գալ:
Հանդիպման ժամանակ Սմբատ Կյուրեղյանը բնակիչներին խոստացավ այս տարի փողոցում հարթեցման աշխատանքներ կատարել, իսկ մյուս տարի այն ասֆալտապատվելու է:
Փողոցի վիճակի մասին մանրամասներ տրամադրեց Հենրիկ Սիմոնյանը.
Բորիս Ղարսլյան