Վրաստանի Տեղական ֆինանսիստների ասոցիացիան մարտի 14-15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ծառայությունների և կազմակերպությունների ֆինանսիստների և հաշվապահների համար անցկացնում է թրենինգներ:
Այս թրենինգները նպատակաուղղված են ոլորտի աշխատողների որակավորման բարձրացմանը և բյուջեի, աշխատավարձի և մունիցիպալիտետի կոդեքսի մասին օրենքներում տեղ գտած վերջին փոփոխությունների մասին իրազեկմանը:
Թրենինգների մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Տեղական ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Դավիթ Խոսրովաշվիլին:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան