
Եվրախորհրդարանը Վրաստանին 45 միլիոն եվրո կտրամադրի: Որոշումն ընդունվել է ձայների 570 կողմ, 108 դեմ հարաբերակցությամբ:
Նշված գումարից 35 միլիոնը միջնաժամկետ վարկ է, իսկ 10 միլիոնը` դրամաշնորհ:
Քվեարկության վերաբերյալ հայտարարություն է տարածել ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը՝ նշելով, որ Վրաստանի տնտեսությունում դեռևս մարտահրավերներ կան, այդ թվում արտաքին տնտեսության թույլ կողմերն ու ֆիսկալ դեֆիցիտը: