Բորժոմիի սպա-առողջարանային համալիրներից մեկի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ, գերեզմաններից մեկում՝ հեթանոսական ծիսակարգի այլ իրերի հետ միասին, թաղված կնոջ մնացորդների կողքին հայտնաբերվել են 2 կերամիկական տարաներ՝ լի բուսական փոշիով:
Առանձին ուսումնասիրություն կատարելով՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ փոշին ոչ այլ ինչ է, քան հնագույն ժամանակների մեղր:
Վրացի հնագետները կարծում են, որ այս մեղրը 2000 տարով ավելի հին է, քան Թութանհամոնի գերեզմանում հայտնաբերված եգիպտական մեղրը, որը մինչ օրս ամենահինն էր համարվում աշխարհում:
Համաձայն փորձագիտական եզրակացության՝ Վրաստանում հայտնաբերված մեղրը առնվազն 5500 տարեկան է, իսկ հողում թաղված կինը՝ պատմությանը հայտնի առաջին մեղվապահը: