Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրիի խոսքերով, MagtiCom-ը այլևս չի բարձրացնի ինտերնետի արժեքը: Նման որոշում է կայացրել կապի կարգավորման հանձնաժողովը: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Ըստ կարգավորող հանձնաժողովի, սա վերաբերում է անհատ բաժանորդներին, որոնք կազմում են շուկայի ավելի քան 90 տոկոսը:
Թանկացման դեպքում գները կլինեին հետևյալը. 500 մեգաբայթի արժեքը կավելանար 2 լարիով և կդառնար 5 լարի, 1 000 մեգաբայթի արժեքը 5-ի փոխարեն կդառնար 7 լարի, 5 լարիով կավելանար 2 000 մեգաբայթի գինը՝ դառնալով 12 լարի, 4 000 մեգաբայթը 10-ից կդառնար 14 լարի, 3 լարիով պետք է ավելանար 6 000 մեգաբայթի գինը և դառնար 18 լարի, իսկ ամսական 15 000 մեգաբայթի գինը 30-ի փոխարեն կդառնար 35 լարի:
Նշենք, որ MagtiCom ընկերությունը հունվարի 5-ին հայտարարել էր ինտերնետի գների բարձրացման մասին: Հունվարի 17-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր սակագնային փոփոխությունները: