Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին մեկնել է Գուդաուրի, որտեղ այսօր, նախնական տեղեկությամբ, լեռնադահուկային գոտում, կանգ է առել ճոպանուղին և սկսել շարժվել հետընթաց, որից հետո, նախնական տեղեկությամբ, տուժել է 10 քաղաքացի, որոնց վնասվածքները միջին ծանրության են,- այս մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:
Դեպքի վայր են այցելել ներքին գործերի նախարարության դահուկորդ պարեկները, տեղում է աշխատում նաև շտապ օգնության երեք բրիգադ, որոնք տուժածներին տեղափոխում են դեռ Գուդաուրիի հիվանդանոց, իսկ այնուհետև անհրաժեշտությունից ելնելով այլ կլինիկաներ:
Էկոնոմիկային նախարարության Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն արդեն կապ է հաստատել ճոպանուղի արտադրող «Դոպելմայեր» ընկերության հետ, որպեսզի անհապաղ արձագանքի և պատճառները պարզելու համար ուղարկի փորձագետներ»,- ասվում է հայտարարությունում:
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը հայտարարում է, որ պետությունը կհոգա բոլոր տուժածների բուժման ծախսերի մասին:
Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի միջադեպի առնչությամբ սկսել է հետաքննություն:
Սոցիալական ցանցում տարածվել են Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի նոր տեսագրություններ:
Գուդաուրիում ճոպանուղու վթարային կանգ առնելու հետևանքով տուժել էր շուր 10 մարդ: Ինչպես հայտարարում են ներքին գործերի նախարարությունում, տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է և այս պահին այլ կլինիկա տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
Նախնական տեղեկությամբ, լարման անկման հետևանքով անջատվել է Էլեկտրաէներգիան, որի պատճառով ճոպանուղին վթարային կերպով կանգ է առել- իսկ այնուհետև սկսել շարժվել հակառակ ուղղությամբ:
Աղբյուր՝ www.1tv.ge