Մարտի 15-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց հանդիպում Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային դատախազ Վասիլի Օսիձեի հետ:
Աշակերտների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին թմրանյութերի օգտագործման դեպքերի քննությանը վերաբերող հարցեր: Վասիլի Օսիձեի խոսքով, նմանատիպ հանդիպումների նպատակն է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը, կանխարգելել հանցագործությունները և մեզ շրջապատող մարդկանց պաշտպանել հանցագործություններից: Նրա խոսքով յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ հանցանք գործելը բացասական ազդեցություն ունի և չի վայելում հասարակության հարգանքը:
Աշակերտների հետ հանդիպումների անցկացման այս նախաձեռնությունը իրականացվում է Վրաստանի Գլխավոր դատախազության կողմից, որին Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային դատախազությունը միացել է 2017թ. դեկտեմբեր ամսից: Այդ ժամանակվանից մինչ այժմ ամեն ամիս անցկացվում է 4-5 հանդիպում աշակերտների, ուսանողների, բնակչության և պետական ծառայողների հետ:
Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային դատախազ Վասիլի Օսիձեի հետ.
Լուսանկարները տրամադրել են դատախազության աշխատակիցները
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան