
Մարտի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում անցկացվեց ՛՛Գյուղի կանայք՛՛ խորագրով նկարների մրցույթի երկրորդ փուլը: Մրցույթը կազմակերպել էր քաղաքապետարանի Գենդերային հավասարության և տուրիզմի զարգացման ծառայությունը:
Մրցույթի առաջին փուլն անցկացվել էր հունվարին, որին մասնակցել էին մունիցիպալիտետի գրեթե բոլոր դպրոցները: Առաջին փուլում ժյուրին բոլոր ներկայացված աշխատանքներից ընտրվել էին լավագույն 34-ը: Երկրորդ փուլում արդեն, որն անցկացվեց քաղաքապետարանի շենքում, այդ 34 աշխատանքների հեղինակներին հնարավորություն տրվեց իրենց ստեղծագործական գաղափարները հանձնել սպիտակ թղթին:
Արդյունքում լավագույնը ճանաչվեցին 34 նկարներից 15-ը, որոնց հեղինակները պարգևատրվեցին դիպլոմներով: Ամառային արձակուրդների ժամանակ լավագույնը ճանաչված 15 աշակերտները կմեկնեն էքսկուրսիայի Վրասանի տեսարժան և պատմական վայրեր:
Մանրամասների մասին տեղեկություն տրամադրեց Գենդերային հավասարության և տուրիզմի զարգացման ծառայության աշխատակից Նինա Կուրղինյան-Մղդեսյանը.
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան