Մարտի 16-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ նոր ռեստորանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Ռեստորանն ունի նոր դիզայն և համապատասխանում է ժամանակակից չափանիշներին: Ռեստորանի սրահը նախատեսված է 120-150 անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացման համար:
Վերաբացման արարողությանը բացման խոսքով հանդես եկան Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը և Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը:
Բացման արարողությանը ներկա էին երգիչներ և երաժիշտներ Հայաստանից և Ռուսաստանից:
Հյուրերի թվում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործող տարբեր ծառայությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Ռեստորանի սեփականատերերն են Սերգեյ և Մեխակ Փութուլյանները, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.