Մայիսի 1-ից ծխելն արգելող օրենքը կխստանա. բնակիչների կարծիքը

Մայիսի 1-ից  ծխելն արգելող օրենքը կխստանա. բնակիչների կարծիքը

Մայիսի 1-ից Նինոծմինդայի հասարակական վայրերը՝ ռեստորանները և փակ շինությունների սեփականատերերը պետք է հաշվի առնեն «Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքի փոփոխված կետերը: Փոփոխված օրենքով ծխողին հասնում է 100 լարի տուգանք, իսկ անձամբ սրճարանի և ռեստորանի սեփականատերը ստիպված կլինի վճարել 500 լարի: Նինոծմինդա քաղաքի ռեստորաններից մեկի ադմինիստրատոր Անդրանիկ Չինոյանի կարծիքով նոր օրենքը շատ խնդիրներ է ստեղծելու:

«Չնայած այն հանգամանքին, որ ես դրական եմ վերաբերում տվյալ օրենքին, սակայն վստահ եմ, որ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը չի աշխատելու մեզանում և ավելորդ քաշքշուկների և վիճաբանությունների պատճառ է դառնալու, քանի որ մենք համապատասխան զարգացվածության մակարդակի վրա չենք գտնվում: Այս ամենն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնալու ռեստորանային բիզնեսի վրա»:

Ի տարբերություն մեր զրուցակից ռեստորանի ադմինիստրատորի՝ բնակիչները կարծում են, որ օրենքը դրական ազդեցություն կունենա:

Ծխելը կարգելվի հետևյալ վայրերում՜

Հատուկ նշանակության յուրաքանչյուր շենքում
Հասարակական տանսպորտում
Ուսումնական հաստատություններում և տարածքներում, ուր անչափահասներ կան
Բուժական հաստատւթյունների հարակից տարածքներում
Դյուրավառ նյութերով հագեցած տարածքներում
Մարզադաշտերում

Ծխելը չի արգելվի՝

Տաքսիներում
Ֆիզիակական անձանց տներում
Խաղատներում
Նախնական կալանքի մեկուսարաններում
Օդանավակայանների տրանզիտային հատվածներում, ծխելու համար հատկացված հատուկ վայրերում:

Չնայած ծխելու արգելքի մասին օրենքն ուժի մեջ է վաղուց, սակայն նախատեսված տուգանքները չնչին են և փաստացի չեն կիրառվում:

Եթե անձը օրենքը խախտի երկրորդ անգամ, ապա վճարվելիք գումարը կկրկնապատկվի:

Փոփոխված օրենքը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Գարուշ Արզումանյան