Փոկա գյուղից Ջիվան Մկրտչյանը մասնակցելով 2017թ. ապրիլի 17-ին կայացած մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթում դարձել է հաղթող ողջ Վրաստանի անունից: Մրցույթին կարող էին մասնակցել 2-12-րդ դասարաննների աշակերտները: Մրցույթում հաղթանակ տանելու առթիվ Ջիվանին շնորհվել է ոսկե մեդալ, հուշանվեր և վկայական:
Ջիվան Մկրտչյանը այսօր արդեն Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Ջիվանը համալսարանում ևս շատ ակտիվ ուսանող է: Նա համալսարանի կողմից ընտրվել էր որպես Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ուսանող-դեսպան, ով Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի դպրոցների աշակերտների հետ վերջերս անցկացրեց համլսարանի մասին տեղեկատվական հանդիպումներ:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը իրենից ներկայացնում է միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ, որին մասնակցում են դպրոցականներ աշխարհի ավելի քան 50 երկրներից։ Համարվում է ամենաշատ մասնակիցներ ունեցող դպրոցական մաթեմատիկական մրցույթը։ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է, որին մասնակցելու համար որևէ նախապայման չկա։
Գարուշ Արզումանյան