3 զորակոչիկներ կմեկնեն ծառայության

3 զորակոչիկներ կմեկնեն ծառայության

Մարտի 21-ին Նինոծմինդա քաղաքի զինվորական կոմիսարիատի շենքի բակը կրկին մարդաշատ էր: Երեք նորակոչիկներ մեկնելու էին Թբիլիսի բժշկական ստուգում անցնելու: Նրանց ճանապարհելու էին եկել նրանց հարազատներն ու մտերիմ ընկերները:

Ստուգում անցնելուց հետո զորակոչիկները ծառայություն են անցնելու Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում:


՛՛Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պահել և պաշտպանել իր Հայրենիքը՛՛,- նշում է Օրլովկա գյուղից զորակոչիկ Սարգիս Պապոյանը:
Սարգսի հոր՝ Ռոբերտ Պապոյանի խոսքով՝ բանակում ծառայելը իր որդու առաջ նոր հեռանկարներ կբացի:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:


Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք, որ ծառայելով բանակում զինծառայողները ստանում են 50 լարի դրամական վճար: Զինծառայողը իրավունք ունի սեփական ցանկության դեպքում հանգստյան օրերին գնալ տուն: Վրաստանում զինապարտ են համարվում 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ զինծայությունը տևում է 1 տարի:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting