Կյանքը մութ փողոցում

Կյանքը մութ փողոցում

Նինոծմինդա քաղաքի Դերժինսկու խաչմերուկը չունի գիշերային լուսավորում: Փոողոցի բնակիչները վախենում են գիշերը դուրս գալ փողոց կամ ուշ ժամի տուն վերադառնալ:

“1993թ.-ից ես ապրում եմ այս փողոցում, սակայն մինչ այժմ այն չունի գիշերային լուսավորում: Մի քանի տարի է արդեն քաղաքի փողոցների մեծ մասը ունի գիշերային լուսավորում, սակայն մեր փողոցի մասին կարծես մոռացել են: Վախենում ենք գնալ հարևանների տուն, քանի որ հնարավոր է ընկնել և վնասվածք ստանալ: Խնդրում ենք ղեկավարությունից մեր փողոցին ևս ուշադրություն դարձնել: Հուսով ենք, որ մեր ձայները կհասնեն ղեկավարությանը՛՛,-նշում է բնակչուհիներից Նաիրան:

Դերժինսկու խաչմերուկի վրա ապրում են 5 ընտանիք, որտեղ ապրում են նաև փոքր երեխաներ:

Նինոծմինդա քաղաքի փողոցներում գիշերային լուսավորություն անցկացնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 35 հազար լարի:
Այն փողոցներում, որտեղ առհասարակ բացակայում է լուսավորությունը, այդ փողոցներում կտեղադրվեն լուսավորության նոր լամպեր:

Ինչպես մենք ճշտեցինք քաղաքապետարանից, գիշերային լուսավորության անցկացման նախագիծը գտնվում է Թբիլիսիում համապատասխան հանձնաժողովի քննարկման ներքո: Մինչ այդ դժվար է ասել, թե ստույգ որ փողոցում են անցկացնելու գիշերային լուսավորություն:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting