Նոր Խուլգումոյի (Տամբովկա) գյուղամիջյան ճանապարները շարունակում են փակ մնալ: Բնակիչներից Գիգոլ Գիգոլովը նշում է, որ ամբողջ ձմռան ընթացքում գյուղի ներսի ճանապարհները չեն մաքրվել ձյունից: Բնակիչները գյուղի կենտրոնական ճանապարհին, որը անցանելի է, հասնելու համար ստիպված են լինում 1 կիլոմետր քայլել:
Քաղաքապետի Ախալի Խուլգումո գյուղի ներկայացուցիչ Մասիս Աղայանի խոսքով, քաղաքապետը տեղյակ է խնդրի մասին և գյուղամիջյան ճանապարհները կմաքրվեն ձյունից միայն մարտի 25-ին: