Մարտի 21-ին պաշտոնական այցով Նինոծմինդա քաղաք էր ժամանել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ անցկացվեցին: Մասնավորապես դեսպանը հանդիպումներ ունեցավ մունիցիպալիտետի ղեկավարության հետ, այցելեց նաև Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոն: Այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանին և Հայոս-Քարթլոս հուշարձանին: Դեսպանը իր հանդիպումների շարքը եզրափակեց Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղ այցելությամբ:
Դեսպանը քաղաքապետարանում հանդիպման ժամանակ նշեց, որ ուրախ է գտնվել Նինոծմինդայում և հնարավորինս կաշխատի լուծում տալ բնակիչներին հուզող խնդիրներին: Դեսպանը հանդիպման ավարտին պատասխանեց ներկաների հարցերին:
Բորիս Ղարսլյան