Ֆերմերների կարտոֆիլը մնացել է պահեստներում

Ֆերմերների կարտոֆիլը մնացել է պահեստներում

Նինոծմինդայի կարտոֆիլը դեռևս մնացել է ֆերմերների պահեստներում: Մունիցիպալիտետի խոշոր կարտոֆիլագործները բողոքում են, որ կարտոֆիլի բերքը չի վաճառվում:

Բնակիչների խոսքով տեղական կարտոֆիլի չիրացման պատճառը Թուրքիայից ներկրված էժան կարտոֆիլն է: Թուրքիայից ներկրված կարտոֆիլը արժի 10 թեթրի, իսկ Նինոծմինդայի և Ախալքալաքի կարտոֆիլը՝ 80-90 թեթրի:

Նինոծմինդայի ֆերմերներից մեկի խոսքով՝ կարտոֆիլի գարնանացանը ևս հարցականի տակ է, քանի որ անիմաստ է այդքան ջանք և ֆինանս ներդնել մի գործում, որը օգուտ չի բերում: Նրա խոսքով՝ անցյալ տարի ունեցել է 6 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություն, այս տարի որոշել է ցանել 3 հեկտար:

Մեկ այլ ֆերմեր նշում է, որ ինքը կարտոֆիլի սերմացուն գնել է 1,30 լարիով, սակայն այժմ սերմնացուն արժի 50 թեթրի: Ֆերմերի խոսքով, եթե այս գնով վաճառի կարտոֆիլը, ապա կստացվի բոլոր ջանքերը ջուրը կլցնի:

Ֆերմերները ամեն դեպքում հույսը չեն կորցնում. նրանք սպասում են, որ կարտոֆիլի արժեքը կբարձրանա և չի մնա պահեստում:

Նինոծմինդայի մունիցիպլիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի պետ Համլետ Նանայանի խոսքով՝ անցյալ տարի մունիցիպալիտետում ցանվել է 3260 հեկտար կարտոֆիլ: Մեկ հեկտարից ստացվել է միջինում 120-130 ցենտներ կարտոֆիլ: Նանայանի խոսքով ցածր բերքատվության պատճառը ոչ միայն երաշտն էր, այլ նաև՝ կրծողների քանակը:

Ներկայումս կարտոֆիլի արժեքը շուկայում կազմում է 40-50 թեթրի, իսկ աշնանը արժեր 60-80 թեթրի:

Բորիս Ղարսլյան