
Մարտի 15-ից մեկնարկել են էքստերն ձևաչափով ավարտող աշակերտների քննությունները, որոնք տևելու են մինչև մարտի 25-ը:
Ավարտական քննությունները այս տարի ևս կանցկացվեն երկու փուլով՝ 11-րդ և 12-րդ դասարանցիների համար:
Աշակերտները քննություն են հանձնելու 8 առարկայից:
Էքստերն քննություն հանձնողների համար գործում է քննությունների երկու տեսակ՝ բազային և միջնակարգ: Բազային փուլին մասնակցելու են 9-րդ դասարանը ավարտած աշակերտները:
Միջնակարգ փուլին կարող են մասնակցել բազային փուլը ավարտած աշակերտները, ում 18 տարին լրացել է կամ կլրանա մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Անահիտ Զալալյան