Վերջին մի քանի տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում շատացել է սպիտակ արագիլների քանակը, քանի որ եղանակային պայամանները նրանց համար ավելի բարենպաստ են դարձել՝ տաք և խոնավ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով և այստեղ են գալիս 270 տեսակի թռչուններ: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ արագիլներին, ապա այս տարի առաջին արագիլը մեզ մոտ հայտնվեց դեռևս փետրվարի սկզբին: Արագիլները հաճախ բնակություն են հաստատում են այն տեղերում, որտեղ գնում են իրենց հարազատները:
Սպիտակ արագիլներրը նախընտրում են այն տարածքները, որտեղ հարուստ են մարգագետիններով, ճահիճներով և ջրամբարներով:
Արագիլները իրենց բները երբեմն հյուսում են բնակելի տների տանիքներին կամ ոչ ամայի բնակելի տներին մոտակայքում գտնվող ծառերի վրա, երբեմն էլ էլեկտրասյուների վրա: Արագիլի բնի տրամագիծը կազմում է 1 մետրից ավելի, քանի որ բացի զույգ արագիլներից, այստեղ ապրում են նաև փոքրիկ թռչուններ, օրինակ ճնճղուկներ: Նրանք սնվում են անձրևաորդերով:
Սովորաբար արագիլը երկուսից հինգ ձու է ածում: Զույգ արագիլներն էլ նստում են ձվերի վրա: Էգ արագիլը բնում է մնում գիշերը, իսկ արուն՝ ցերեկը: Թույլ և հիվանդ ձագերին ծնողները դուրս են գցում բնից:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արագիլները լքում են իրենց բները և չվում տաք երկրներ:
Բորիս Ղարսլյան