
Վրաստանի բուհերում գրանցվելու վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ:
Նինոծմինդա քաղաքի դպրոցների մեծ մասը արդեն որեշել են, թե որտեղ են հետագայում շարունակելու իրենց կրթությունը: Նինոծմինդա քաղաքի 3 դպրոցները միասին ունեն 51 շրջանավարտ: Նրանց կեսից ավելին արդեն գրանցվել է և ցանկանում են սովորել 4+1 ծրագրով Թբիլիսի քաղաքում:
Վրաստանում սովորել ցանկացողները պետք է ընդհանուր ունակությունների մասին քննություն հանձնեն հայերեն լեզվով:
Այն շրջանավարտները, ովքեր որոշել են մնալ Վրաստանում դեռևս չեն կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, սակայն տեղում մնալու առումով մեծ հույսեր են տածում ապագայի հանդեպ: Կան շրջանավարտներ, ովքեր պատրաստվում են դիմել Հայաստանի բուհեր:
Անուշ Ղարսլյանը ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նա ստաժիրովկա է անցել Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում և այժմ աշխատում է ուսուցչի օգնական Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում ՛՛Վրացերենը որպես ապագայի հաջողություն՛՛ ծրագրի շրջանակներում: Չնայած որ Անուշը չի աշխատում մասնագիտությամբ, այնուամենայնիվ չի զղջում իր ընտրության համար: