Մարտի 24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը

Մարտի  24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Օրվա հետ կապված Նինոծմինդայի Հասարակական Առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը անցկացրեց հանդիպում Առողջապահության կենտրոնի աշխատակիցների և բժիշկների հետ: 1882-ի հենց այդ օրն է գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել տուբերկուլյոզի հարուցիչի՝ իր արած բացահայտման մասին: 1905-ին գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում:
Օրը սահմանվել է 1982-ին՝ ԱՀԿ-ի և Տուբերկուլյոզի ու թոքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության կողմից:

Օրվա խորհրդանիշը սպիտակ երիցուկն է՝ որպես առողջ շնչառության խորհրդանիշ:

Մանրամասների մասին լսեք մեր գլխավոր թողարկմանը.



Opinion, pooling and voting