
Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին հաղորդել է, որ մեկ շաբաթ առաջ Գուդաուրի առողջարանի ճոպանուղիներից մեկի վթարի պատճառը օպերատորի սխալն է եղել։
«Ձեռք բերված փաստերի հիման վրա պարզվել է, որ մարտի 16-ին հոսանքի լարման անկում է գրանցվել, ինչի արդյունքում ճոպանուղին կանգ է առել, սակայն դրանից հետո օպերատորը պետք է որոշակի հերթականությամբ գործեր»,– ուրբաթ օրը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դ. Կումսիշվիլին։ Նրա խոսքերով՝ օպերատորը պետք է տեղափոխեր ճոպանը դիզելային գեներատորի վրա, իսկ հետո իջեցներ այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին։ Նա սխալ է թույլ տվել, չի գործել ըստ ցուցումների, այստեղ մարդկային սխալի գործոնն է եղել»,– նշել է Կումսիշվիլին։
Նա նաև հաղորդել է, որ փորձագետների եզրակացությունը կհանձնվի Վրաստանի ՆԳՆ–ին, որը շարունակում է այս փաստով հետաքննությունը։