
Մարտի 24-25-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի երիտասարդները անցկացրին շաբաթօրյակ՝ մաքրելով գյուղի առվակների և աղբյուրների մոտ կուտակված աղբը:
2 օրվա ընթացքում երիտասարդները հավաքեցին և տարածքից դուրս բերեցին 5 մեքենա կենցաղային թափոններ:
Շաբաթօրյակի կազմակերպիչն ու նախաձեռնողը Հեշտիայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանն էր: Շաբաթօրյակին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները:
«Գյուղը մաքուր պահելը շատ կարևոր գործ է: Շնորհակալություն կազմակերպիչներին և մյուս մասնակիցներին»,- նշեցին բնակիչները:
Գարուշ Արզումանյան