Մարտի 25-ին Հայ-Առաքելական եկեղեցին նշեց քրիստոնեական ամենագեղեցիկ տոերից մեկը՝ Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ:
Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը մատուցեց սուրբ պատարագ, որի ավարտին տեղի ունեցավ երեխաների օրհնության կարգ, այնուհետև հոգևոր հովիվը օրհնեց ուռենու ճյուղերը, որոնք բաժանվեցին մարդկանց:
Սուրբ պատարագ մատուցվեց նաև Սաթխայի, Ջիգրաշենի, Մամզարայի, Մեծ Արագյալի եկեղեցիներում:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող այս տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն:
Բորիս Ղարսլյան