Նինոծմինդայի մունիցիպալիտետում գնալով շատանալու են գիշերային լուսավորություն ունեցող փողոցները:
Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալիտետի գյուղերի փողոցներում գիշերային լուսավորություն անցկացնելու համար տեղական բյուջեից հատկացված է 90 հազար լարի գումար: Նախագծով նախատեսված է գիշերային լուսավորության նոր լամպեր տեղադրել այն փողոցներում, որտեղ իսպառ բացակայում են դրանք, ինչպես նաև տեղադրել նոր մետաղյա սյուներ:
Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում նախատեսվում է վերականգնել 24 լապտերներ: Լուսավորության նոր լամպեր են տեղադրվելու Նինոծմինդա քաղաքի հետևյալ փողոցներում.
Ռուսթավելի՝ 6 լամպ, Դերժինսկու նրբանցք՝ 5 լամպ, Գոգոլ՝ 12 լամպ, Տերյանի նրբանցք՝ 4 լամպ, 26 Կոմիսարներ և Փիրոսմանի 10 լամպ:
Մունիցիպալիտետի գյուղերում.
Ջիգրաշեն՝ 21 լամպ, Եփրեմովկա՝ 6 լամպ, Մեծ Գոնդուրա7 լամպ, Մամզարա 8 լամպ, Թորիա 14 լամպ, Հեշտիա 29 լամպ:
Գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը:
Անահիտ Զալալյան