Ամեն տարի ձնհալի ժամանակաշրջանում խմելու ջուրը մգանում և պղտորվում է:
Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են, որ տաս օրից ավելի է ծորակներից պղտոր և մուգ ջուր է հոսում:
“Ջուրը մուգ է և խմել հնարավոր չէ: Ստիպված խանութից շշալցված ջուր ենք գնում”,- անհանգստանում են բնակիչները:
Խնդրի առնչությամբ մենք դիմեցինք Վրաստանի Համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արզուն Գորոյանին, ով նշեց, որ պղտորվածությունը թույլատրելիի սահմաններում է և մշտական հսկողության ներքո է գտնվում:
՛՛Այո, ջուրը պղտորված է, որը տարվա այս եղանակին նորմալ է: Ջրին մենք քլոր ենք խառնում: Ստուգման համար ջուրը պարբերաբար ուղարկում ենք Ախալցիխե: Եթե Ախալցիխեից բացասական պատասխան ստանանք, ապա կդադարեցնենք ջրամատակարարումը մինչև ջուրը մաքրվի՛՛,-նշեց ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանը:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան