Մարտի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում անցկացվեց հանդիպում, որին մասնակցում էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարները, մասնագետներ և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 28-ին Նինոծմինդա քաղաքում և գյուղերում կկազմակերպվի շաբաթօրյակ, որի ժամանակ կմաքրվեն զբոսայգիները և հասարակական վայրերը:
Հանդիպման ժամանակ նաև քննարկվեց փողոցային առևտրի խնդիրը: Նիմնոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցը վաղուց արդեն վերածվել է շուկայի, իսկ մեքենաները ստիպված կայանում են մայթերին:
Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Տոնոյանը նշեց. ՛՛Եթե ցանկանում ենք փոխել քաղաքի տեսքը, ապա պետք է այնպես անենք, որ քաղաքի հին շուկան սկսի գործել և փողոցային առևտրի խնդիրը կլուծվի:
Պատգամավոր Սամվել Իրիցյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքում երկու շուկա կառուցվեց, սակայն դրանցից ոչ մեկը չի ծառայում իր նպատակին: Շաբաթօրյակի առնչությամբ Սամվել Իրիցյանը նաև նշեց, որ դեռևս ոչ մեկ չի տուգանվել աղբը անթույլատրելի վայրում նետելու համար, մնում է նոր ծառայությունը սկսի գործել:
Սմբատ Կյուրեղյանն էլ իր խոսքում նշեց, որ փողոցային առևտրի և շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը վերջնականապես պետք է լուծում ստանան:
Բորիս Ղարսլյան