Ռուսաստանում մարտի 28-ը սգո օր է հայտարարվել

Ռուսաստանում մարտի 28-ը սգո օր է հայտարարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակի համար մարտի 28-ը հայտարարել է համազգային սգո օր։ Այս մասին հայտնել է Կրեմլի լրատվական ծառայությունը։

«2018 թվականի մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարվում է սգո օր։ Կոչ ենք անում մշակութային հաստատություններին, հեռուստառադիոընկերություններին չեղյալ համարել այսօր նախատեսված բոլոր ժամանցային միջոցառումները եւ ծրագրերը։ Ռուսաստանի կառավարությունը, շրջանային ղեկավարների հետ մեկտեղ միջոցներ կձեռնարկի զոհվածների ընտանիքներին և վիրավորներին աջակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում առևտրի և ժամանցային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է խլել, զոհերի մեծ մասը երեխաներ եւ դեռահասներ են:

Ռուսաստանի քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում և 5 անձի է ձերբակալել։

www.aliq.ge



Opinion, pooling and voting