Նինոծմինդա քաղաքի Երևանյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում ջրամատակարարող ընկերության աշխատակիցները աշխատում էին դեռևս առավոտյան ժամերից: Խնդիրն այն է, որ արդեն մեկ ամիս է ինչ ջրատար խողովակը վնասված վիճակում էր գտնվում: Խողովակի վերականգման համար ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված են եղել փորել ասֆալտի շերտը:
Հիշեցնենք, որ Երևանյան փողոցը ասֆալտապատվել էր 2016թ., սակայն երկու տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ վնասվել են ջրատար խողովակները կամ կոյուղագծերը, ինչի պատճառով Երևանյան փողոցում այժմ տեղ-տեղ ասֆալտի շերտը քանդված է: