Սահակաշվիլին ուզում է Սահմանադրությունում ամրագրել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը

Սահակաշվիլին ուզում է Սահմանադրությունում ամրագրել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կողմ է սահմանադրական փոփոխություններին, որոնք պետք է ամրագրեն երկրի արտաքին քաղաքականության գործող ուղղությունը:Նման առաջարկով հանդես է եկել նրա կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», որը խորհրդարանական վերջին ընտրություններից հետո փոքրամասնություն է կազմում: Սահակաշվիլիի խոսքով՝ հարցի արդիականացման գլխավոր պատճառը վարչապետ Իվանիշվիլիի հայտարարություններն են, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության ուղղության «հայկականացման» վերաբերյալ: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Թբիլիսիի «Դելտա» գիտատեխնիկական կենտրոն կատարած այցի ընթացքում:
Ըստ նրա՝ «Երեւանում արդեն քննարկվել են երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման տեխնիկական մանրամասները: Դա կդառնա օկուպացիայի օրինականացում, մենք Ռուսաստանին Կովկասը գրավելու պլացդարմ կտանք, ինչը հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին», – ասել է Սահակաշվիլին, գրում է «Նովոստի Գռուզիա»-ն:«Այն պայմաններում, երբ Ռուսաստանը որոշել է 2015թ. վերականգնել ԽՍՀՄ-ը՝ Եվրասիական Միության տեսքով, մեր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելն անհրաժեշտություն է», – ասել է նա:Նախօրեին խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Բարամիձեն հայտնել էր, որ «Միասնական ազգային շարժումը» «Վրաստանի արտաքին քաղաքականության անփոփոխելիության մասին» օրինագիծ ընդունելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, որում ամրագրված կլինի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ուղղվածությունը, օկուպացված տարածքները չճանաչելը, ինչպես նաեւ ԱՊՀ-ում եւ իր ինքնավարությանը սպառնալիք հանդիսացող կազմակերպություններում չընդգրկվելը:NEWS.am



Opinion, pooling and voting