Մարտի 29-ին Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոցի շենքում կայացավ դպրոցի դասընթացների շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Վկայականների հանձնման արարողությունը վարեց դպրոցի տնօրենի տեղակալ Կոտե Սիրվալաձեն: Դասընթացի մասնակից 12 խմբերի 135 մասնակիցներից քննությունը հաջողությամբ հանձնել են 119 հոգի և ստացան А-1, А-2, В-1 կատեգորիայի վկայականներ: Վկայականների հանձնմանը զուգահեռ անցկացվում էին 3 խմբերի քննություններ:
Այս անգամ վրաց լեզվի դասընթացներին մասնակցում էին ուուցիչներ, հանրային դպրոցների ուսուցիչներ և Energo-Pro Georgia ընկերության աշխատակիցները:
՛՛Դասընթացի ընթացքում մենք սովորեցինք խոսոել և սեփական մտքերը արտահայտել վրացերեն լեզվով: Շնորհակալություն դպրոցի աշխատակազմին՛՛,-նշեց Ժդանովական գյուղի դպրոցի ուսուցչուհի Գրետա Թումասյանը:
Ներկայումս Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում սովորում են 97 հոգի: