
Մարտի 30-ին ժամը 10:00-ին ՛՛Մաքրենք Նինոծմինդայի տարածքը աղբից՛՛ ակցիայի շրջանակներում մեկնարկեց շաբաթօրյակը կենտրոնական աղբանոցի մոտակայքում:
Տարածքի շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում էին քաղաքապետարանի ծառայությունների աշխատակիցները:
Շաբաթօրյակի շրջանակներում մաքրվեցին նաև Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղու եզրին գտնվող ծառերը, որոնք պատվել էին պոլիէթիլենային տոպրակներով:
Մանրամասները դիտեք ստորև գտնվող ֆոտոշարքում.