Մթերքի ազգային գործակալությունը մսի արտադրանքում հայտնաբերել է ձիու և էշի միս (տեսանյութ)

Մթերքի ազգային գործակալությունը մսի արտադրանքում հայտնաբերել է  ձիու և էշի միս (տեսանյութ)

Մթերքի ազգային գործակալությունը մսի արտադրանքում հայտնաբերել է ձիու և էշի միս: Գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության ներկայացուցիչները, քաղաքում գոյություն ունեցող կիսաֆաբրիկատների արտադրամասերից, մսամթերքների ռեալիզացիայի օբյեկտներից և ագրարային շուկաներից վերցրել են 20 նմուշ:

Գործակալության մամլո ծառայության լրատվությամբ, տեսականու փորձաքննության (ձիու և էշի մսի նույնականացում) ծրագրի շրջանակներում, լաբորատոր կերպով ստուգվել են վերցված նմուշները՝ խինկալիից, քյուֆթայից, բլինից, քյաբաբից և բաստուրմայից: Վերցված նմուշներից յոթում հայտնաբերվել է ձիու միս, իսկ երկու նմուշներում ձիու և էշի միս:

Արտադրողները շուկայում վնասակար արտադրանք մատուցելու համար տուգանվելու են 1000 լարիով: Նրանց պարտադրել են դուրս բերել իրենց արտադրանքը շուկայից:

Բացի այդ, ինչպես նշել են մթերքի ազգային գործակալությունում, սանիտարական նորմերի խախտում է գրանցվել «Դավիթ Ծիկոլաուրիի» արտադրամասում:


www.1tv.ge



Opinion, pooling and voting