Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք դպրոցներ կվերանորոգվեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի երեք դպրոցներ կվերանորոգվեն

Նինոծմինդա քաղաքի թիվ 3, թիվ 4 և Օրոջալար գյուղի դպրոցները կվերանորոգվեն: Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցը կառուցվել է 1980-ական թթ. և մինչ օրս վերանորոգում չի անցել:


Այսօր դպրոցի առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի խոսքով, ջեռուցման համակարգը չի գործում, պատերի ծեփերը թափվում են, հատակը շարքից դուրս է եկած:

Ինչպես ճշտեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանից, այս տարի Նինոծմինդա քաղաքի թիվ 3 և թիվ 4 և Օրոջալար գյուղի դպրոցները ներառված են վերանորոգման նախագծում և դրա համար հատկացված է 200 հազար լարի: Նրա խոսքով ներկայումս անցկացվում են նախագծի կազմման աշխատանքներ, իսկ ավելի ուշ կհայտարարվի նաև մրցույթ-տենդեր:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն այս տարվանից ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը վստահվելու է տեղական մունիցիպալիտետներին լիազորությանը:
Մանրամասները լսեք նյութում.

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան