Վրացական գինին եւ «Բորժոմին» կարող են նորից հայտնվել ռուսաստանյան շուկայում

Վրացական գինին եւ «Բորժոմին» կարող են նորից հայտնվել ռուսաստանյան շուկայում

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման նպատակով: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի հետ: Պատվիրակության կազմում են նաեւ Գինու ազգային գործակալության, Վրաստանի մրգերի եւ բանջարեղենի արտահանման ընկերության ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռոսբալտը»:Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման վերաբերելու է ռուսաստանյան շուկա վրացական գինու եւ «Բորժոմիի» վերադարձին: «Չի բացառվում, որ մեր հանդիպումներից հետո ռուսական կողմը ցանկանա այցելել Վրաստան, ինչը մենք ողջունում ենք»,-ասել է Դավիթաշվիլին:
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզորը» 2006թ-ին արգելել էր վրացական գինիների եւ «Բորժոմիի» մուտքը ռուսաստանյան շուկա:
NEWS.am



Opinion, pooling and voting