Արվեստը ապրելու հնարավորություն է տալիս (տեսանյութ)

Արվեստը ապրելու հնարավորություն է տալիս (տեսանյութ)

Ձեռագործ Ալինա Հովհաննիսյանը դեռ մանկուց զբաղվում է կիրառական արվեստով: Ալինան ապրում է Գանձա գյուղում: Նա ինքնուրույն է սովորել ձեռագոծություն կատարել, նա զբաղվում է հելունագործությամբ
(Вязание крючком) և բրդից տարբեր պատկերազարդումներ է կատարում :

Արդեն հինգ տարի է Ալինան իր աշխատանքները վաճառում է, իսկ մինչ այդ նվիրում էր մարդկանց: Ալինան գործում է մանկական հագուստ, պատրաստում է նաև հարսանեկան աքսեսուարաներ և վաճառում դրանք:

Ներկայումս նա բրդից գործում է հողաթափեր և թելերից պատրաստում է մանկական խաղալիքներ: Ալինան նշում է որ բուրդը որպես հումք, էկոլոգիապես մաքուր է և առողջության համար անվնաս:

Ալինան աշխատում է գյուղի մանկապարտեզում, սակայն երազում է դասավանդել դպրոցում և երեխաներին սովորեցնել կիրառական արվեստ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting