Մարտի 25-ին Երևանում կայացած «Օյամայի գավաթ» անվան կարատեի բաց առաջնությանը Նինոծմինդայի թիմը նվաճեց 28 մեդալ: Առաջնությանը մասնակվցում էին 6-18 տարեկան 130 մարզիկներ Վրաստանից և Հայաստանից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 62 մարզիկներ՝ 45 մարզիկներ մարզիչ Սամվել Դարբինյանի թիմից և 17 մարզիկներ Սերգեյ Քսպոյանի թիմից:
Նինոծմինդայի մարզիկներ լավ արդյունքներ ցուցադրեցին: 62 մարզիկներից 12-ը զբաղեցրին առաջին հորիզոնականը, 9-ը՝ երկրորդ հորիզոնականը, իսկ 7 մարզիկներ զբաղեցրին երրորդ հորիզոնականը:
Հաղթողներին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և գավաթներ:
Լուսանկարները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան