«Օյամայի գավաթի» անվան կարատեի բաց առաջնությունից նինոծմինդացիները վերադարձան 28 մեդալներով

«Օյամայի գավաթի» անվան  կարատեի բաց առաջնությունից նինոծմինդացիները վերադարձան 28 մեդալներով

Մարտի 25-ին Երևանում կայացած «Օյամայի գավաթ» անվան կարատեի բաց առաջնությանը Նինոծմինդայի թիմը նվաճեց 28 մեդալ: Առաջնությանը մասնակվցում էին 6-18 տարեկան 130 մարզիկներ Վրաստանից և Հայաստանից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 62 մարզիկներ՝ 45 մարզիկներ մարզիչ Սամվել Դարբինյանի թիմից և 17 մարզիկներ Սերգեյ Քսպոյանի թիմից:

Նինոծմինդայի մարզիկներ լավ արդյունքներ ցուցադրեցին: 62 մարզիկներից 12-ը զբաղեցրին առաջին հորիզոնականը, 9-ը՝ երկրորդ հորիզոնականը, իսկ 7 մարզիկներ զբաղեցրին երրորդ հորիզոնականը:

Հաղթողներին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և գավաթներ:


Լուսանկարները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.

Первенство Армении по каратэ кубок Ояма, у Ниноцминды 28 медали

Գարուշ Արզումանյան