Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական գույքահարկի մուծման չափերը

Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական գույքահարկի մուծման չափերը

Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական գույքահարկի մուծման չափերը:

Նոր շինության կառուցման թույլտվություն ստանալու նպատակով յուրաքանչյուր 1 քառակուսի մետր տարածքի համար անհրաժեշտ է վճարել 1 լարի գումար:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից 1 մետր հողի համար հեռախոսային լար, կոյուղագիծ կամ ջրատար անցկացնելու նպատակով անհրաժեշտ է վճարել 0,25 թեթրի:

Աղբահանության համար 4 հոգուց բաղկացած ընտանիքը պետք է վճարի 1,20 լարի: Իսկ անապահով ընտանիքները, որոնց միավորները չեն գերազանցում 100 հազարը, պետք է վճարեն 20 թեթրի:

Աղբահանության համար պետք է վճարեն նաև մունիցիպալիտետի այն գյուղերը, որտեղ տեղադրված են աղբարկղեր: Իրավաբանական անձինք /հիվանդանոց, հյուրանոց, ռեստորան/ 1 խորանարդ մետր աղբի համար պետք է վճարեն 15 լարի:

Խաղասրահի յուրաքանչյուր սեղանի համար 1 եռամսյակի հարկավճարը կազմում է 20 հազար լարի: Յուրաքանչյուր խաղային ապարատի համար եռամսյակի հարկը կազմում է 3000 լարի: Նինոծմինդա քաղաքում առկա են 10 խաղային ապարատ:

1 հեկտար վարելահողի հարկը կազմում է 76 լարի, 1 հեկտար քաղելատարածքի հարկը կազմում է 20 լարի, 1 հեկտար արոտավայրի հարկը կազմում է 16 լարի: Հողահարկի վճարման հարցում բարձրալեռնային շրջաններում ապրող բնակիչների համար սահմանվում է 50 տոկոս զեղչ:

Մանրամասների մասին տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանը.

Անահիտ Զալալյան