Ձնհալից հետո բնակիչները աստիճանաբար պատրաստվում են վարելու և ցանելու գյուղատնտեսական աշխատանքներրին:
Նոր ռադիոն այդ առիթով Նինոծմինդայի բնակիչների շրջանում անցկացրել է հարցում այն մասին, թե ինչքանով է շահավետ գյուղացիների համար զբաղվել գյուղատնտեսությամբ:
Բնակիչները հարցման ժամանակ նշում են, որ մեծ ծախսեր են անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս 1 արի դիմաց վարելու և ցանելու արժեքը կազմում է 2 լարի: Կարտոֆիլի սերմացուի արժեքը կազմում է 1.50-2 լարի: Բնակիչները բողոքեցին նաև, որ առկա է տեխնիկայի անբավարարության և բերքի իրացման խնդիր:
Մանրամասների մասին լսեք նյութում.