Ոչխարաբուծությամբ զբաղվելը վերջին տարիներին կտրուկ նվազել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, հետևաբար նվազել է նաև ոչխարների գլխաքանակը:
՛՛Նախկինում յուրաքանչյուր ընտանիք պահում էր մի քանի գլուխ ոչխար, սակայն տարիների ընթացքում ոչխարների քանակը գնալով ավելի ու ավելի քչացավ: Քանի որ ապրում ենք գյուղում, ոչխար պահում ենք հետաքրքրության և զբաղված լինելու համար՛՛,- նշում է Հեշտիա գյուղի բնակիչ Վալենտին Անտոնյանը:
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում և այլ երկրներում նկատվում է փոքր եղջերավոր անասունների մսամթերքի նկատմամբ պահանջարկի բարձրացում, այնուամենայնիվ տեղում վերջինիս արժեքը ցածր է: Նինոծմինդայի մունիցիպալիտետում նկատվում է նաև բրդի նկատմամբ պահանջարկի նվազում: Բացի վերը նշվածից, հաշվի առնելով, անասնակերի գինն էլ է բարձր, բնակիչները այլևս չեն ցանկանում ոչխարաբուծությամբ զբաղվել:
Մանրամասների մասին դիտեք Հեշտիա գյուղից Նոր ռադիոյի կամավոր Միքայել Անտոնյանի պատրաստած տեսանյութում.
Միքայել Անտոնյանը տեսանյութը նկարահանել է բջջային հեռախոսով Նոր ռադիոյում հեռախոսային լրագրության հմտությունների մասին թրենինգ անցնելուց հետո: